
Համազգային հայ կրթական և մշակութային միութիւնը և Երևանի պետական համալսարանը, ՀՀ Սփիւռքի նախարարութեան հետ գործակցաբար 2016 թ. դեկտեմբերի 15-ին կազմակերպում են միջազգային գիտաժողով՝ նուիրուած գրող, ազգային-պետական գործիչ Աւետիս Ահարոնեանին:
Գիտաժողովը նպատակ ունի համակողմանիօրէն, գիտական արդիական չափանիշներով քննելու և արժևորելու Աւետիս Ահարոնեանի գրական ժառանգութիւնը, նրա ազգային-պետական գործունէութիւնը:
Գիտաժողովին կարող են մասնակցել գիտնականներ Հայաստանից և Սփիւռքից։
Զեկուցումների յայտերը և թեզիսներն ընդունւում են մինչև 2016 թ. դեկտեմբերի 1-ը։
Յայտերը ներկայացնել՝
«Համազգայինի» գրասենեակ` ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետ`
Մաշտոցի 37/14, հեռ. +(374) 10 53 39 49 Աբովեան 52ա, հեռ. +(374) 60 71 06 24
Է հասցէ. hayastan@hamazkayin.com Է հասցէ. armphilology@ysu.am
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԷ
Արամ Սիմոնեան- ԵՊՀ ռեկտոր
Նարէ Միքայէլեան- Համազգային հայ կրթական և մշակութային հիմնադրամի տնօրէն
Սերժ Սրապիոնեան- ՀՀ Սփիւռքի նախարարի տեղակալ
Կարօ Յովհաննէսեան- Հրապարակախօս, գրաքննադատ, ուսուցիչ(Բեյրութ)
Արծրուն Աւագեան- ԵՊՀ Հայ բանասիրութեան ֆակուլտետի դեկան
Էդիկ Մինասեան- ԵՊՀ Պատմութեան ֆակուլտետի դեկան
Վազգէն Գաբրիէլեան- ԵՊՀ Հայ նորագոյն գրականութեան պատմութեան ամբիոնի պրոֆեսոր
Արման Եղիազարեան- ԵՊՀ Սփիւռքագիտութեան ամբիոնի վարիչ