
6 Յուլիս 2014-ին, ժամը 19:00-ին Երևանում` Յ. Պարոնեանի անուան երաժշտական թատրոնի սրահին մէջ, տեղի կ'ունենայ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Սիտնիի «Նայիրի» եւ Մոնրէալի «Անի» պարախմբերի մենահամերգը:
«Նայիրի» պարախումբը հիմնադրուել է 1992-ին Համազգայինի Սիտնիի «Նայիրի» մասնաճիւղի կողմից եւ բաղկացած է 90 անդամներից: Պարախմբի գեղարուեստական ղեկավարն է Ասատուր Հաճեանը, ով նաեւ պարախմբի աւագ խմբի պարուսոյցն է, իսկ կրտսեր խմբերի պարուսոյցներն են Լենա Հայրապետեանը եւ Սոնա Խաչատրեանը:
«Անի» պարախումբը ստեղծուել է Համազգայինի «Սանահին» մասնաճիւղի կազմում, որը գործում է 1963-ից: Անսամպլի գեղարուեստական ղեկավարն ու պարուսոյցը Էւա Հայրապետեանն է:
Մենահամերգին պարախմբերը հանդիսատեսին կը ներկայանան ինչպէս ազգագրական պարերով, այնպէս էլ ժամանակակից պարերի բեմադրութիւններով: Պարային կատարումները ուղեկցուելու են Արամ Խաչատրեանի,Կոմիտասի, Խաչատուր Աւետիսեանի, Սայաթ-Նովայի, Արա Գէորգեանի եւ այլ հեղինակների ստեղծագործութիւններով:
Համազգայինի Հայաստանի գրասենեակ