
Դեկտեմբերի 23-ին, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ Երեւանի «Զանգակ» գրատան ցուցասրահում կայացաւ Համազգայինի աշխարհասփիւռ կառոյցի կողմից կեանքի կոչուած «Համազգայինը Արցախի մանուկների համար» ծրագրի նկարչութեան խմբակի երեխաների նկարների ցուցահանդէսը:
Բացման խօսքով հանդէս եկաւ Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը:
Ելոյթ ունեցաւ նաեւ Համազգայինի Կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտչեանը:
Ներկայ էին նաեւ Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի տնօրէն Սպարտակ Ղարաբաղցեանը, Համազգայինի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարօ Պայթարեանը, Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը,ընկերներ,հիւրեր:
Ցուցահանդէսը կրում էր «Անունս Արցախ է» խորագիրը:
Ցուցահանդէսին ելոյթ ունեցան նաեւ Համազգայինի թատերական խմբակին յաճախող երեխաները:
Այնուհետեւ երեխաներին այցելեց Ձմեռ պապը: