
Համազգայինի Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ, Ուրբաթ 18 Դեկտեմբեր 2020-ին, Կինոյի եւ թատրոնի պետական ինստիտուտի դահլիճում նշուեց մեր ժամանակի մեծերից՝ բանաստեղծ Ռազմիկ Դաւոյեանի ծննդեան 80-ամեակը։ Նրա գրական ժառանգութեան եւ հասարակական գործունէութեան մասին խօսեցին անուանի մտաւորականներ՝ գրականագէտ Դաւիթ Գասպարեանը, գրող-հրապարակախօս Ռոլանդ Շառոյեանը, բանասիրական գիտութիւնների թեկնածու դոցենտ Վարդան Պետրոսեանը, բանասիրական գիտութիւնների թեկնածու եւ ուրիշներ։
Միջոցառումը բացուեց Արցախեան գոյամարտում նահատակուած հերոսների յիշատակը մէկ րոպէ լռութեամբ յարգանքի տուրք մատուցելու արարողակարգով։
ՀՅԴ Բիւրոյի ներկայացուցիչ Յակոբ Տէր-Խաչատուրեանը գնահատելով գրողի վաստակը՝ փաստեց, որ այս օրերին նման միջոցառումները եւս մէկ հաւաստումն են մեր անկոտրում կամքի։
Միջոցառման եզրափակիչ հատուածում Համազգայինի Կեդրոնական Վարչութեան ատենապետ՝ Մկրտիչ Մկրտիչեանը խօսելով Ռազմիկ Դաւոյեան մարդու եւ գրողի մասին, գնահատեց նրա վաստակը նաեւ Համազգայինի Երեւանի գրասենեակի հիմնադրման գործում նրա անգնահատելի դերի մասին եւ այդ վաստակի գնահատումը Կենտրոնական վարչութեան կողմից յուշամեդալի յանձնումն էր:
Համազգայինի Կեդրոնական Վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանի խօսքը կարդալ այստեղ: