Եւրոպա

1 Սեպտեմբեր, 2014-ին, Ֆրանսիայի Նանսի քաղաքի հայ համայնքին պատկանող ՀԱՅԱՍԱ Համազգային հայ կրթական մշակոյթի տունը իր հիւրընկալ դռները բացեց տեղի հայ երեխաների առջեւ:Արդէն 3 տարի է ինչ տասնեակ հայ երեխաներ են ուսանում այստեղ:
Այս տարին նշանաւորուեց նրանով, որ մշակոյթի տան հայոց լեզու եւ գրականութեան դասարանները անուանուեցին Միսակ Մանուշեանի անուամբ:Այսուհետ Սեպտեմբերի 1-ը կը դառնայ կրկնակի տօն Նանսիի հայ երեխաների համար, թէ՛ որպէս գիտելիքի օր եւ թէ որպէս Մանուշեանի ծննդեան օր, որը կը դառնայ օրինակ նոր սերունդի համար: