
Համազգայինի Երեւանի գրասենեակը պատրաստել եւ տպագրութեան է յանձնել արցախեան 44-օրեայ պատերազմում զոհուած 25 երիտասարդ գեղանկարիչների եւ քանդակագործների ստեղծագործութիւնների պատկերագիրը,
որի շնորհանդէսը եւ ստեղծագործութիւնների ցուցահանդէսը տեղի կ'ունենայ Յունիսի 7-ին, ժամը 16։00-ին Նկարիչների միութեան ցուցասրահում։ Հասցէն՝ Աբովեան 16։
Արցախի ազգային-ազատագրական պայքարը շարունակւում է: Շարունակւում է արցախցու անտարակուսելի վճռով՝ յաղթանակով փաստել Արցախում ապրելու իրաւունքն ու արժանապատուութիւնը: Այս են պատգամում նաեւ արցախեան 44-օրեայ պատերազմում հերոսացած մեր տղաները։
Միաբան լինենք, -ասում են հերոսները, ու շարունակում։ Մեր յոյսը մեր վրայ դնենք՝ յաղթելու հաւատով։ Այլեւս երբեք պատմութիւն չգրենք «կորսուած հայրենիքի» մասին։
Միաբան լինենք յաղթանակ կերտելու ու ոսկէ տառերով Հայոց դասագրքերում այդ հերոսական պատմութիւնները եկող սերունդներին փոխանցելու համար։
Միաբան լինենք, երբեք չզոհելով ճշմարիտը, իսկ ճշմարիտը մէկն է՝ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻ ԿԵՐՏՈՒՄ՝ ամէն գնով։
Ահա այսպէս են հերոսները ուրուագծել եւ ուրուագծում մեր անցնելիք ճանապարհը՝ երէկ, այսօր եւ վաղը։
Համազգայինի Երեւանի գրասենեակ