
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի կողմից արդէն ավանդոյթ է դարձել «Ես եմ» խորագրով ցուցահանդէսի իրականացումը եւ պատկերագրքի լոյս ընծայումը:
Այս անգամ «Ես եմ» -ը կը ներկայանայ նոր ձեւաչափով: Ցուցահանդէսին կը ներկայացուեն Արցախեան 44-օրեայ պատերազմի ընթացքում անմահացած հերոսների քանդակներն ու գեղանկարները:
Համազգայինի Երեւանի գրասենեակի ջանքերով հաւաքագրուել են 25 հերոս տղաների աշխատանքներ՝ Հայաստանի ու Արցախի ուսումնական տարբեր հաստատութիւններից: Ցաւօք, նրանցից ոմանց աշխատանքները մնացել են Արցախի բռնազաւթուած տարածքներում եւ գրասենեակին են հասել միայն նրանց գործերի լուսանկարները, որոնք էլ կը զետեղուեն պատկերագրքում:
Համազգայինի Երեւանի գրասենեակում Մարտի 3-ին, կայացաւ «Ես եմ» ցուցահանդէսի խորհրդի անդամների հանդիպումը: Հրաւիրուած էին Հայաստանի նկարիչների միութեան անդամներ Աշոտ Աւագեանը եւ Արմէն Վահրամեանը:
«Ես եմ» - ը այս տարի լինելու է առաւել պարտաւորեցնող, քան երբեւէ, որովհետեւ ցուցահանդէսին մասնակից հերոսների գործերը իրենց մէջ ամբարելու են անմահութեան խորհուրդը եւ յիշեցնելու են, որ նրանք կան, նրանք յավերժ են...
Համազգայինի Երեւանի գրասենեակ