
«Երկիր».- Համազգային Հայ կրթական եւ մշակութային միութիւնը, հաւատարիմ մնալով իր կոչմանը, ընթերցասէր լայն հասարակութեանն է ներկայացնում «Լեւոն Շանթ. մարդը եւ գործը» հատորեակը՝ նուիրուած Լեւոն Շանթի 150-ամեակին: Գրքում տեղ գտած նիւթերի մեծ մասն առաջին անգամ է տպագրւում Հայաստանում, ինչն է՛լ աւելի հետաքրքիր պահեր կը պարգեւի ընթերցողին:
Մեծ մտաւորականի՝ հայ կեանքի ու յատկապէս կրթութեան եւ մշակոյթի անդաստանում իր անջնջելի դրոշմը թողած Լեւոն Շանթի հոգեւոր ժառանգութիւնը հասկանալի պատճառներով արգելքի տակ էր խորհրդային տարիներին: Խոստովանենք, որ վերանկախացումից յետոյ էլ լիարժէք չի քարոզուել…
«Լեւոն Շանթ. մարդը եւ գործը» գիրքը մտայղացուեց եւ ծնունդ առաւ Համազգայինի ու նրա մտաւորական բարեկամների ջանքերով: Հետաքրքիր ու նուիրական անունների կը հանդիպէք գրքում՝ Սիմոն Վրացեան, Նիկոլ Աղբալեան, Կարօ Սասունի, Յակոբ Օշական, Մուշեղ Իշխան, Անդրանիկ Ծառուկեան…, որոնց յուշագրական նոթերն ու բնութագրական դիտարկումները իւրայատուկ արժէք են հաղորդում գրքին:
Բարի վայելում