Հայաստան

Ուրբաթ, 18 Մարտ 2022-ին՛ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի հիւրն էր Արցախի ԿԳՄՍ նախարարի տեղակալ Լեռնիկ Յովհաննիսեանը։
Հանդիպմանը ներկայ էին Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը, Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը, Համազգայինի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարօ Պայթարեանը։
Հանդիպմանը քննարկեցին Արցախի կրթամշակութային կեանքին վերաբերող մի շարք հարցեր, խօսեցին առկայ մարտահրաւէրների, անելիքների,ինչպէս նաեւ Համազգայինի գրասենեակների ու Արցախի ԿԳՄՍ նախարարութեան հետ համագործակցութեան ծրագրերի շուրջ։