
3 Յունիս 2019-ին, Երեւանի պետական համալսարանի կենտրոնական դահլիճում, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ, Յակոբ Կարապենցի անուան ամէնամեայ կրթաթոշակ յանձնուեց ԵՊՀ-ի եւ Խաչատուր Աբովեանի անուան պետական մանկավարժական համալսարանի 5 լաւագոյն ուսանողների:
Յակոբ Կարապենցի անուան կրթաթոշակ ուսանողներին տրւում է 2000 թուականից: Կրթաթոշակի յանձնումը կատարւում է Յակոբ Կարապենցի կտակի համաձայն:
Նշենք, որ միջոցառման ժամանակ պատուոգրեր յանձնուեցին նաեւ ԵՊՀ 100-ամեակի առիթով Երեւանի պետական համալսարանի յայտարարած համահայաստանեան դպրոցական օլիմպիադայի յաղթողներին:
Յակոբ Կարապենցի անուան կրթաթոշակը ուսանողներին յանձնեց Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը: Շնորհաւորելով յաղթողներին` նա մաղթեց յաջողութիւններ եւ յոյս յայտնեց, որ նրանք իրենց գիտելիքներով արժանին կը մատուցեն Հայրենիքին, որտեղ երազել էր ապրել Կարապենցը: