Միջին Արեւելք
Շրջանային Վարչութիւններ
Կազմակերպութեամբ Համազգայինի «Կոմիտաս» մասնաճիւղին, Ուրբաթ, 10 Մարտ 2017-ի երեկոյեան ժամը 8:00-ին, «Նշան Փալանճեան» կեդրոնի «Վասպուրական» սրահին մէջ տեղի ունեցաւ մայեսթրօ Սեդրակ Երկանեանի դաշնամուրի անզուգական համերգը:
Յայտագիրը կը բաղկանար երաժշտական հետեւեալ ստեղծագործութիւններէն` Նախերգանք (փրելիւտ մի մաժոր) Եդ. Աբրահամեան, Նախերգանք (փրելիւտ տոթ տիեզ մինոր) Եդ. Աբրահամեան, Օպերմանի հովիտը (Ֆ. Լիսց), Պալլատ (Ֆ. Շոփեն), Գիշերային (Ֆ. Շոփեն), Ֆանդեզի (Ֆ. Շուպերթ), Հունգարական պար (Ե. Պրամս), Ունապի, Մարալի եւ Մշոյ շորոր (Կոմիտաս), «Զանգակներ» սոնատ (Ս. Շաքարեան):
Նշենք, որ Մայեսթրօ Սեդրակ Երկանեան հայրն է հայրենի դաշնակահար Կամիլա Երկանեան- Քէշիշեանի, որ համերգին իր հօրը հետ կատարեց Շուպերթի «Ֆանդեզի»-ն եւ Պրամսի «Հունգարական պար»-ը: