Համազգայինի Կեդրոնական Վարչութեան նախաձեռնութեամբ լոյս տեսաւ Օրհան Փամուքի «Ձիւնը» գիրքը:
«Մենք մէկ միլիոն հայ եւ երեսուն հազար քիւրտ ենք սպաննել» արտայայտութեամբ Օրհան Փամուքը կանգնեց այն փոքրաթիւ թուրք մտաւորականների կողքին, որոնց համար «թուրքական ապաշխարհանքն» ու սեփական պատմութեան հետ առերեսումը աշխարհիկ երկիր ու առողջ հասարակութիւն ունենալու նախապայման է:
Թուրք ազգայնականների ու թրքական դատարանի հետապնդումներից կարողացաւ խուսափել միայն միջազգային լրատուամիջոցների, իրաւապաշտական կազմակերպութիւնների, ինչպէս նաեւ համաշխարհային գրական մեծութիւնների զօրակցութեամբ:
Ծնուել է 1952-ին, Ստամպուլում: Այժմ հաստատուել է ԱՄՆ- ում: Թարգմանուել է աւելի քան քառասուն լեզուներով, հրատարակուել է հարիւրից աւելի երկրներում, արժանացել է մի շարք միջազգային մրցանակների:
Օրհան Փամուքը գրական աշխարհ մտաւ 1979-ին: 2006 թուականին «Ձիւնը» վէպը նրան արժանացրեց Նոպելեան մրցանակի: Վէպի գործողութիւնները կատարւում են Կարս քաղաքում: Ճշմարտութեան որոնումը հերոսին՝ թուրք վտարանդի բանաստեղծին բերում է խաւարի ու ձեան մէջ թաղուած Կարս:
«Ո՞ւր են Կարսի եւ ամբողջ Անատոլիայի միլիոնաւոր հայերը» ի թիւս այլ հարցերի հնչեցնում է Փամուքը: