Հայաստան
Օրեր առաջ ՀՀ Սփիւռքի նախարարութեան Համահայկական միջազգային եւ եկեղեցական կառոյցների հետ կապերի վարչութիւնը հաղորդագրութիւն էր տարածել` խնդրելով գործընկերներին մինչեւ սոյն թուականի փետրուարի 6-ը գրաւոր ներկայացնել իրենց դիրքորոշումը ՀՀ օրհներգի փոփոխութեան հետ կապուած:
Հարցմանն ի պատասխան` Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամը վերահաստատել է իր դիրքորոշումը. « Այս օրերին դարձեալ առիթ է ներկայացել խօսելու օրհներգի մասին: Մենք միշտ, այժմ էլ հաստատում եւ պնդում ենք մեր կարծիքն առ այն, որ Հայաստանի Հանրապետութեան խորհրդանիշները մեր պատմութիւնն են, այն փոխելը կամ խեղաթիւրելը անընդունելի է: Այն ազգը, որը չի գալիս անցեալից, չունի ներկայ»: