Սեպտեմբերի 30, 2012-ին, Ֆրանսիայի Նանսի քաղաքում ամիսներ առաջ ստեղծուած ՀԱՅԱՍԱ հայկական համայնքը, մօտ 3000-ի հասնող հայերի առաջ բացեց առաջի հայ մշակոյթի տան դռները: Տեղի հայերի ջանքերով ստեղծուած մշակոյթի տանը երեխաները հնարաւորութնիւն կ՚ունենան ուսանելու հայոց լեզու, գրականութիւն, հայոց պատմութիւն, հայկական ժողովրդական պարեր:
Ուսուցիչներ Ելենա Շահինեանի, Շուշանիկ Գէորգեանի, Ռուզաննա Ադամեանի, պարուսույցներ Յակոբ Ասլիեանի եւ Տաթեւ Հայրապետեանի շնորհիւ երեխաները կը ծանօթանան հայ մշակոյթին ու պատմութեան: Այս քայլը եւս մի ապացոյց է, որ մեր փրկութիւնը միասնութեան մէջ է: Չձուլուելուց չօտարանալուց փրկուելու միակ ճանապարհը սա է: Բարի երթ այս ճանապարհով քայլող բոլորին...։
Արթուր Աւետեան