Համազգային հայ կրթական եւ մշակութային միութիւնը 31 Մայիս, 2019-ին նշեց սփիւռքահայ գիտնական, գրող, հասարակական գործիչ Հրանդ Մարգարեանի ծննդեան 80-ամեակը եւ ստեղծագործական կեանքի 65-ամեակը:
Յոբելեանական երեկոյի ընթացքում ցուցադրուեց գրողի կեանքին ու ստեղծագործութեանը նուիրուած ֆիլմ՝ Երկիր Մետիայի պատրաստութեամբ:
Հրանդ Մարգարեան գրողի, համազգայնականի, հասարակական գործչի մասին խօսեցին՝ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան կենտրոնական վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտիչեանը, Հայաստանի գրողների միութեան նախագահ Էդուարդ Միլիտոնեանը, հասարակական գործիչ Հանուշ Յակոբեանը, Մանկավաժական համալսարանի պրոֆեսոր Սուրէն Դանիէլեանը:
Գրողին անակնկալ մատուցեցին Աշտարակի Մուղնի գիւղի դպրոցի աշակերտները՝ ներկայացնելով նրա բանաստեղծութիւնները: Իսկ յոբելեարը հանդէս եկաւ «Խրիմեան Հայրիկ» մենաներկայացումէն հատուածով:
Երեկոն եզրափակուեց Հրանդ Մարգարեանի բանաստեղծութիւններից մէկի բառերով գրուած երգով:
Համազգային Կեդրոնական Վարչութեան ատենապետ Մկրտիչ Մկրտչեանի այս առիթով արտասանած խօսքը կարդալ այստեղ: