Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ նախաձեռնութեամբ՝ ԵՊՀ հայ բանասիրութեան ֆակուլտետում 23 Սեպտեմբեր 2021-ին տեղի ունեցաւ միջազգային գիտաժողով՝ նուիրուած արձակագիր Յակոբ Կարապենցի յիշատակին:
ԵՊՀ բանասիրութեան ֆակուլտետի դոցենտ Արշալոյս Կարապետեանը Yerkir.am-ի հետ զրոյցում ասաց, որ գիտաժողովի զեկոյցներում ընդգրկուած են Յակոբ Կարապենցի կեանքին, գործունէութեանը, ստեղծագործութեան տարբեր ոլորտներին նուիրուած նիւթեր։ Գիտաժողովին մասնակցում են անուանի գրականագէտներ Հայաստանից եւ արտերկրից։ «Բանախօսները ներկայացրեցին ոչ միայն Յակոբ Կարապենց գրողին, խմբագրին ու լրագրողին, այլեւ վերարժեւորեցին նրա այն ստեղծագործութիւնները, որոնք նոր ուղենիշ են գալիք շրջանի հայ գրականութեան համար»,- ասաց նա։
Համազգայինի երեւանեան գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը նշեց, որ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան եւ Երեւանի պետական համալսարանի համատեղ կազմակերպած գիտաժողովները նպատակ ունեն առաւել համակողմանի ներկայացնելու գրական այն անունները, որոնք հանրութեան շրջանում դեռեւս քիչ են ճանաչուած։ Ըստ նրա՝ Յակոբ Կարապենցն այդ անուններից ն է, եւ այս գիտաժողովը առիթ է ներկայացնելու նրա գրական ժառանգութիւնը եւ հասարակական գործունէութիւնը։