«Ազդակ» օրաթերթ.- Նիւ Եորքի Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ վերջերս հիմնադրուեց մանկապատանեկան «Ծիրանի» երգչախումբը, որի բուն հովանաւորն է հանդիսանում տեղիս ՀՅԴ «Արմէն Գարօ» կոմիտէն, համագործակցութեամբ Ս. Լուսաւորիչ մայր եկեղեցւոյ եւ Ս. Սարգիս առաքելական զոյգ եկեղեցիների:
Ինչպէս դարերի ու տարիների ընթացքում, այսօր եւս, նկատի ունենալով այն հանգամանքը, որ սփիւռքում ապրող հայ ժողովրդի գոյատեւման պայքարը, կենցաղային ու միջավայրի խոչընդոտները գնալով շատանում են, մասնաւորապէս այս վերջին տարիներում կարծես հայ մնալու խնդիրը կեանքի ու կռուի տենդայոյզ վայրկեաններից մէկն է յառաջացել Միջին Արեւելքի մէջ: Եւ ինչո՞ւ չէ, նոյնիսկ Ամերիկայում, ինչպէս որ Նիւ Եորքի մէջ ուսանողների թուի կամ նիւթականի անհասութեան պատճառով, գոցւում են ամէնօրեայ տարրական վարժարանները: Իսկ հրաշք պիտի լինէր, եթէ ունենայինք հայկական միջնակարգ վարժարան, քանզի այս տարիների ընթացքում է, որ աշակերտը հոգեպէս թրծւում է իր մշակոյթի հնոցում, կապւում իր պատմութեան ու իր ինքնութեան:
Բայց եւ ինչպէս որ մեր պատմութիւնն է թելադրել մեզ ու քաջալերել, պայքա՛ր, պայքա՛ր, եւ դարձեալ պայքա՛ր: Պայքար` յանուն հայ ազգի գոյատեւման: Թո՛ղ նորահաս ու ապագայ հայ սերունդը երկնային լուսարձակ աստղերի պէս շողա՛յ, … ու շողշողանք մենք միասնաբար առյաւէտ … եւ երբ արեւը կը հալուի…: