Հինգշաբթի, 3 Յունիս 2010-ին Կոմիտասի անուան կամերային երաժշտութեան տանը, ՀՀ սփիւռքի նախարարութեան եւ «Համազգայինե հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ, տեղի ունեցաւ Ուրուկուէի «Կոմիտասե ռատիոժամի հիմնադրման 75-ամեակին նուիրուած յոբելեանական հանդիսութիւնը:
«Կոմիտասե ռատիօժամը Սփիւռքի առաջին հայկական ռատիօկայաններից է, ՀՅԴ «Վռամեանե ակումբի պաշտօնական ձայնը: Այն Ուրուկուէի հայ համայնքի խօսնակն է եւ Հայաստան-Սփիւռք կապերի ամրապնդման գործում ունի իր անփոխարինելի դերն ու նշանակութիւնը:
Յոբելեանական հանդիսութեանը բացման խօսքով հանդէս եկաւ ՀՀ Սփիւռքի նախարար Հրանուշ Յակոբեանը: Ելոյթներ ունեցան «Համազգայինե հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամաւոր Լիլիթ Գալստեանը, «Կոմիտասե ռատիօժամի տնօրէն Կարօ Հեքիմեանը, այլք:
Համերգային ծրագրում հանդէս եկան Արարատեան հայրապետական թեմի «Ծաղկազարդե համոյթը, Երեւանի «Մեսրոպ Մաշտոցե խօսքի մշակոյթի կենտրոնի ներկայացուցիչները, ասմունքեցին ՀՀ վաստակաւոր արտիստուհի Սիլվա Իւզբաշեանը եւ Սիւզան Ղազարեանը:
Երեւան (Երկիր)