ԷՋՄԻԱԾԻՆ, 5 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ- ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Հոկտեմբերի 4-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ս. Պատարագի աւարտին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Աւստրալիայից ժամանած Համազգային Արշակ եւ Սոֆի Գոլըստըն Ճեմարանի սաներին՝ ուղեկցութեամբ Ճեմարանի տեսուչ Քայլառ Միքայէլեանի:
Ինչպէս յայտնում են Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատուական համակարգից, Վեհափառ Հայրապետն իր օրհնութիւնն է բերել երիտասարդ ուխտաւորներին՝ բարձր գնահատելով եւ յաջողութիւններ մաղթելով նրանց կարեւոր առաքելութեանը, որը Հայրենիքի ճանաչողութեան եւ ազ•ային ոգու առաւել զօրացման հրաշալի առիթ է: Հանդիպմանը երիտասարդները Նորին Սրբութեանը ներկայացրել են իրենց տպաւորութիւնները Մայր Հայրենիքից:
Թողարկող խմբա•իր՝ Արուս Մուրադեան