
Երեքշաբթի, 24 Ապրիլի 2012-ին Ֆրանսիայի Նանսի քաղաքի ՀԱՅԱՍԱ
հայ համայնքը գլխաւորութեամբ նախագահ Արթուր Աւետեանի,հարեւան Տուլ քաղաքում, որտեղ բաւականին հզօր է թուրքական համայնքը, կազմակերպել էր ցեղասպանութիւնը դատապարտող յուշ երեկոյ:
Երեկոյին ներկայացուեց Արմին Վեգների յայտնի լուսանկարներից եւ մեծ աղմուկ հանած «Արտոյտների ագարակը» ֆիլմը: Դահլիճի վերջին շարքերում
ներկայ էին նաեւ թուրքեր, ովքեր միջոցառման կէսից լքեցին դահլիճը:
Հարց է, արդեօք սա եւս թուրքական ժխտողականութեան
մի փո՞րձ էր,թէ ամօթի զգացում սեփական անցեալից:
Լիլիթ Յարութիւնեան
Ֆրանսիա Նանսի