
Համազգայինի Ուսանողական Ֆորումի աւանդական ծրագրերից մէկն է այցելել Հայկական Զինուած ուժերի զօրամասեր:
Սոյն թուականի Յուլիսի 26-ին, Համազգայինի Ֆորումը ՀՀ ՊՆ 55537 զօրամաս այցելութեան շրջանակներում պարգեւատրուեց ՀՀ զինուած ուժերի հաւաստագրով եւ պատուոյ գաւաթով ի նշան աշխարհասփիւռ հայ երիտասարդների համախմբման, Հայրենիք-Սփիւռք կապի ամրապնդման եւ հայ մշակոյթի պահպանմանն ու զարգացմանն ուղղուած գործի նուիրման: