Հայաստան
![](https://hamazkayin.com/wp-content/uploads/2024/12/470574747_580497874914629_1474860794408139973_n-1024x683.jpg)
24 Դեկտեմբեր 2024-ին, Համազգայինի Գիւմրու գրասենեակի նախաձեռնութեամբ, «Շիրվանեան» երիտասարդական կենտրոնի սրահում, տեղի ունեցաւ Ամանորեայ Տօնահանդէս, մասնակցութեամբ՝ արցախահայ եւ Շիրակի մարզի անապահով ընտանիքների, ընդհանուր թիւով՝ 100 պատանիների մասնակցութեամբ:
Գրասենեակի կողմից, «ԱՐԱՔՍ» հասարակական - բարեգործական կազմակերպութեանը հրաւէր ուղարկուեց իր շահառու պատանիներին եւս մասնակցելու միջոցառմանը:
Միջոցառման աւարտին Ձմեռ Պապի կողմից պատրաստուած Ամանորեայ նուէրները յանձնուեցին ներկայ գտնուող բոլոր պատանիներին ու պարմանիներին: