Հայաստան

5 Ապրիլ 2023-ին Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակ են այցելել Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Աւստրալիայի «Արշակ եւ Սօֆի Գոլըստըն» Ճեմարանի սաները։
Դպրոցականներին գրասենեակում դիմաւորեցին Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը, Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցեանը, Համազգայինի հոգաբարձուների խորհրդի անդամ Կարօ Պայթարեանը։
Ռուզան Առաքելեանը խօսեց Համազգայինի 95-ամեայ դժուար, բայց նուիրական ուղու մասին, ինչպէս նաեւ համառօտ ներկայացրեց Երեւանի գրասենեակի գործունէութիւնը, դպրոցականներին նուիրեց գրասենեակի կողմից հրատարակուած «Ես եմ, ես կա՛մ» պատկերագիրքը։
Հանդիպումն անցաւ անմիջական ու մտերմիկ մթնոլորտում։