
Դեկտեմբերի 13-ին ՀՀ Նկարիչների միութեան դահլիճում Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ տեղի ունեցաւ «Ես եմ» խորագիրը կրող երիտասարդ արուեստագէտների ցուցահանդէսի բացման արարողութիւնը։ Միջոցառումը նուիրուած է հայկական մշակոյթի երեւելիներից՝ Կոմիտասի ծննդեան 150-ամեակին։
Ցուսահանդէսին մասնակցութեան յայտ ներկայացրած երիտասարդներից 32-ը մրցոյթային կարգով էին ընտրուել։ Նախագծի համակարգողներն էին գեղանկարիչներ Արթուր Շարաֆեանը, Աշոտ Աւագեանը, Արմէն Վահրամեանը, Շոթա Ոսկանեանը եւ քանդակագործ Վիգէն Աւետիսը։
Համազգային հայ կրթական եւ մշակութային հիմնադրամի նախագահ Սպարտակ Ղարաբաղցեանը վստահեցրեց, որ երիտասարդ նկարիչներից շատերը մօտ ապագայում իրենց ստեղծագործական կենսագրութիւններով կը հարստացնեն Ազգային կերպարուեստի մշակոյթի գանձանակը։