
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ֆորումն այս տարի Հայաստան է բերել 35 երիտասարդների 9 երկրներից: Նրանք ապրում են տարբեր մայրցամաքներում եւ շփւում տարբեր մշակոյթների հետ: Բայց ամէն առաւօտ բարի լոյսը հայերէն են ասում: Նրանց հետաքրքրում է ամէն ինչ Հայաստանի մասին: Գրեթէ բոլոր հարցերն էլ հայաստանեան հասարակական, ներքաղաքական եւ քաղաքական կյանքին են վերաբերում: Ազգային արժէքների քարոզումն ու ծանօթացումը ֆորումի ամէնամեայ անփոփոխ նպատակն է` ճանաչեն հայրենիքը եւ զգալ հայ լինելու պատասխանատուութիւնը:
Լիլիթ Գալստգան, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան նախագահ, ԱԺ պատգմաւոր. "Մեր երիտասարդները նախ եւ առաջ իրենց մասնագիտական կարողութիւնների իրականացմամբ են մտահոգ, աշխատատեղեր, կեցութեան հնարաւորութիւններ, կայուն ժողովրդավարութիւն, մարդու իրաւունքներ, եւ թերագնահատել թէ սփիւռքում իրազեկ չեն հայաստանեան զարգացումներից ճիշդ չէ: Փորձում ենք Հայաստանը ցոյց տալ առանց, այսպէս ասած, մակիաժի, այն Հայաստանը, որը կայ, որը թէ բացիկային, կամ ոչ այն, որ շատ պաշտօնական լրատուամիջոցներն են ներկայացնում": (Շարունակութիւնը կարդալ այցելելով http://www.yerkirmedia.am/index.php?lang=arm&page=1&id=9774