
Հայկական թատրոնը, հայկական մշակոյթի կարեւոր մաս է կազմում: Այն կրթական մեծ նշանակութիւն ունի, նամանաւանդ մանուկների զարգացման գործում: Յունահայ համայնքը ունի այս ոլորտի զարգացման եւ պահպանման կարիքը: Եւ այս հարցում իր քայլերն է սկսել արդէն մեզ քաջ ծանօթ մշակութային անկրկնելի ծրագրեր նախաձեռնող եւ իրականացնող`Համազգայինի Ատտիկէի «Սօս Վանի» վարչութիւնը:
Շատ կարճ ժամանակահատուածում, ընդամէնը 2 ամսում պատրաստեցին շատ գեղեցիկ, հեքիաթային, հայկական, մանկական ամանորեայ ներկայացում, որը մեծ արձագանգ ստացաւ հայկական համայնքի կողմից: Ներկայացման գաղափարի հեղինակ, բեմականացման հեղինակ եւ բեմադրիչն էր ընկ. Հռիփսիմէ Կարապետեանը: Սա արդէն նրա թուով երկրորդ մանկական ներկայացումն էր, որը նոյնպէս սիրուեց մեր հանդիսատեսի կողմից: