Արցախ

Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անուան պետական դրամատիկական թատրոնի կողմից շուտով հանդիսատեսի դատին կը յանձնուի «Լուսաբացից առաջ» ներկայացումը՝ ըստ երիտասարդ գրող Հերմինէ Աւագեանի «Պատերազմ…Աչքեր… Ծաղիկներ» գրքի բեմականացման:
Ներկայացման առաջնախաղին ընդառաջ` Ստեփանակերտի Վահրամ Փափազեանի անուան պետական դրամատիկական թատրոնը Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի հետ համատեղ 6 Նոյեմբերին հրաւիրել էր մամուլի ասուլիս: