
ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՒ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹԻՒՆԸ, արդէն աւանդոյթ դարձած «ԵՍ ԵՄ» ցուցահանդէսի շրջանակներում յայտարարում է մրցոյթ՝ նուիրուած ԿՈՄԻՏԱՍԻ ծննդեան 150-ամեակին: Մրցոյթին կարող են մասնակցել 17-ից 35 տարեկան արուեստագէտները:
Ցուցահանդէսը բազմաժանր է ՝ նկար, քանդակ, գոբելեն, գորգ...:
Պայմաններ.
1.Իւրաքանչիւր մասնակից կարող է ներկայացնել առաւելագոյնը 5 ստեղծագործութիւն:
2.Նկարների առաւելագոյն չափ՝ 100x80:
3.Ներկայացուող աշխատանքների լուսանկարները, ինչպէս նաեւ հեղինակի լուսանկարը եւ ինքնակենսագրութիւնը ուղարկել հետեւեալ էլ․ փոստի հասցէով hamazgayin.itsmeexhibition@gmail.com :
Ստեղծագործութիւնների ներկայացման վերջնաժամկէտն է ս/թ. Սեպտեմբերի 1-ը:
4.Ներկայացրած 5-ական աշխատանքներից ցուցադրման համար կ'ընտրուեն առաւելագոյնը 3-ը:
Ընտրութիւնը կատարուելու է մասնագիտական խորհրդի կողմից:
Մանրամասների համար կարող էք զանգահարել հետեւեալ հեռախօսահամարներով՝
+374 (10) 53 39 49
+374 (98) 53 39 49
+374 (91) 53 39 49: