Հայաստան

18 Օգոստոս 2023-ին,Գիւմրու Հայորդեաց Տան Դահլիճում տեղի ունեցաւ ազգային պարի երեկոն, մասնակցութեամբ՝ Կիպրոսի Պաֆոս քաղաքի համազգայինի «Անի» պարախմբի, Ապարանի Հարթաւան համայնքի «Նիգ» պարախմբի, Հայորդեաց տան «Տիգրանակերտ» եւ «Հայկական զարդանախշեր» պարային անսամպլների ու Համազգայինի Գիւմրու գրասենեակի «Դէպի էրգիր» ազգագրական երգ- պարի խմբակի սաների:
Լեփ լեցուն դահլիճը ամէն նոր կատարումից պայթում էր հարիւրաւոր հանդիսատեսի ծափողջոյններից:
Համազգայինի Գիւմրու գրասենեակի անունից շնորհակալութիւն ե՛ւ մասնակիցներին, ե՛ւ Հայորդեաց Տան տնօրինութեանը: