Հայաստան

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ընկերները 1 Նոյեմբեր 2023-ին այցելեցին Աշոցք խոշորացուած համայնքի չորս գիւղեր՝ Ցողամարգ, Արփենի, Զոյգաղբիւր, Մուսայելեան։ Ընկերներին ուղեկցում էր ԱԺ «Հայաստան» խմբակցութեան դաշնակցական պատգամաւոր Մհեր Մելքոնեանը։
Նշեալ գիւղերում ընկերներն այցելեցին Արցախից բռնի տեղահանուած դպրոցականներին, ծանօթացան նրանց ընտանիքների կացութեանն ու խնդիրներին, ինչպէս նաեւ համեստ նուէրներ փոխանցեցին ընտանիքներին։