Արցախ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի կողմից կեանքի կոչուած «Ապրելու ձայնը» խորագրով գրական-մշակութային օրերը մեկնարկեցին Յունիսի 27-ին։ Գրական-մշակութային օրերի շրջանակներում կայացան մի շարք ցուցահանդէսներ, հանդիպում-քննարկումներ։ Իսկ վերջին օրերին սիրուած բանաստեղծ Յուսիկ Արան եւ բանաստեղծուհի Յասմիկ Սիմոնեանը Ստեփանակերտի Պոլ Էլեուարի տուն Ֆրանկոֆոնիայի կենտրոնի այգում գրական հանդիպում ունեցան ինչպէս Արցախի գրական ընտանիքի անդամների, այնպէս էլ գրականասէր հանրութեան հետ։