Արցախ

Լուսանկարներում Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի կողմից կեանքի կոչուած ազգագրական պարերի խմբակներից Մուշկապատի եւ Հաղորտիի երեխաներն են, ովքեր նշում են տօնը՝ միաժամանակ պար ուսուցանելով հարեւան գիւղերից եկած երեխաներին։
Մուշկապատի մեր պարուսոյցը Մարինէն է, վառելիք չկայ, բայց նա անգամ ձիով է հասնում Մուշկապատ, կարեւորը՝ գիտի ինչի համար է դա արւում։
Հաղորտիի մեր պարուսոյցը Արարատն է, նրա սովորեցրածը ոչ մի երեխայ չի մոռանայ, որովհետեւ նա սիրով ու նուիրումով է անում իր գործը։
Համազգայինի Արցախի գրասենեակ