Հայաստան

Աբովեան եւ Մասիս քաղաքներում շարունակում են գործել Համազգայինի կողմից կեանքի կոչուած խմբակները, որում ընդգրկուած են արցախցի 9-12-րդ դասարանների աշակերտներ։
Մեր աւագ սաներն ամրապնդում են իրենց գիտելիքները հայոց լեզուից ու գրականութիւնից եւ նախապատրաստւում աւարտական ու բուհ ընդունուելու քննութիւններին։
Մենք ուրախ ենք, որ մեր անշահախնդիր աշխատանքն ամէն ուսումնական տարուայ աւարտին տալիս է իր սպասուած պտուղները։
Ուսուցչուհիներ` Նայիրա Սարգսեան եւ Նուարդ Բաղրեան