Արցախ

Աշունը քայլում է Արցախով եւ փորձում փոքրիկ ժպիտներ պարգեւել մարդկանց։ Խերխան համայնքի բնակիչները աշնանային բերքահաւաքի տօնն են նշում:
23 Նոյեմբեր 2022-ին Մարտունու շրջանի Խերխան գիւղում անց է կացուել «Բերքի տօն», որին մասնակցել են նաեւ յարակից գիւղի ՝ Մաճկալաշէնի Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան «Մունք» պարախմբի եւ « Հմուտ ձեռքեր» խմբերի սաները:
Համազգայինի «Մունք» պարախմբի սաները ներկայացան ազգային պարերով՝ միջոցառումը գունաւորելով բարձր տրամադրութեամբ: Խմբավարներ՝ Գէորգի Աւշարեան եւ Կարինէ Սարգսեան: