Արցախ

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ կայացաւ գրական-երաժշտական երեկոյ` Արցախի ու Հայաստանի գրական ընտանիքի անդամների մասնակցութեամբ։
Ջերմ ու անմիջական մթնոլորտում հեղինակները կարդացին իրենց ստեղծագործութիւնները, կիսուեցին յոյզերով ու խոհերով։
Սա գեղեցիկ առիթ էր, որպեսզի Արցախի գրողները շփուեն Հայաստանի իրենց գրչընկերների հետ, ծանօթանան, բացայայտեն, ճանաչեն միմեանց։
Ինչպէս իր խօսքում նշեց Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանը, նման հանդիպումները, որոնք գրասենեակն իրականացնում է պարբերաբար, շարունակական են լինելու` ընդգրկելով նոր հեղինակների։
Երեկոյի ընթացքում շուշեցի երաժիշտներ Ջուլիետա Առստամեանը եւ Մարիամ Անդրէասեանը մթնոլորտը զարդարեցին կիթառի հոգեյոյզ հնչիւններով։