
11 Յունիս 2022-ին, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Ռուսաստանի կառոյցի կողմից կազմակերպուած դաշտահանդէսը կայացաւ Մոսկուայի Рассказовка հանգստի գօտում, որտեղ բացի Համազգայինի Լեւոն Շանթի անուան հայկական կիրակնօրեայ դպրոցի սաներից, ուսուցիչներից եւ ծնողներից, ներկայ էին նաեւ ՀՅԴ Ռուսաստանի կազմակերպութեան, Հայ Դատի Մոսկուայի գրասենեակի, ՀՄԸՄ-ի, եւ ՀՕՄ-ի ներկայացուցիչները։
Դաշտահանդէսը սկիզբը ազդարարուեց Հայաստանի հանրապետութեան օրհներգով՝ մեր դպրոցի սաների կատարմամբ։
Պաշտօնական ելոյթներով ներկաներին դիմեցին վերոյիշյալ կառոյցների ներկայացուցիչները, ինչպէս նաեւ աշխատանքային այցով Մոսկուայում գտնուող ՀՕՄ-ի ԿՎ անդամ Համեստ Սասունեանը։
Ազգային երգ ու պարով, ասմունքով եւ հայ երեխաների անմիջական ելոյթներով ամբողջացուեց օրուայ խորհուրդը։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Ռուսաստանի կառոյցի տեղեկատուական ծառայութիւն