Հայաստան

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Կենտրոնական Վարչութեան անդամ Թամար Տէր Պետրոսեանը, Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը եւ Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանն այցելեցին Կոտայքի մարզի Աբովեան քաղաքում գործող «Դիզակ Արտ» մանկապատանեկան կենտրոն ու ներկայ գտնուեցին կենտրոնի սաների հաշուետու համերգին։
Կենտրոնն իր մասնաճիւղն ունի նաեւ Երեւանում, գործում է 44-օրեայ պատերազմից յետոյ իր շուրջը համախմբելով Հադրութի մանուկներին եւ նպաստելով բարբառի պահպանմանը։
Սաների գեղեցիկ ելոյթից յետոյ իրենց սրտի խօսքն ասացին Թամար Տէր Պետրոսեանը, Ռուզան Առաքելեանը, Հերմինէ Աւագեանը։ Համազգայինի ընկերուհիները համեստ նուէրներ յանձնեցին կենտրոնի սաներին։