Համազգայինի Արեւմտեան Ամերիկայի Շրջանային Վարչութիւն,
Այսու կ՚ուզեմ յայտնել խորազգաց շնորհակալութիւններս յարգելի կազմիդ, այն բացառիկ առիթի համար որն ինձ ընծայուեց այս ամրան: Ձեր հովանաւորութեան շնորհիւ ես մաս էի կազմում ամէն տարի Հայաստանում տեղի ունեցող Համազգայինի Ֆորումին: Այդ ճամբորդութիւնը բացառիկ էր: Ես երազում եմ հենց այս պահին ետ դառնալ իմ հայրենիքը Ֆորումի ընկերներիս հետ:
Աշխարհի տարբեր անկիւններից ժամանած հայորդիների հետ հանդիպելու եւ շփուելու բացառիկ առիթը, առանձնացնում է այս ճամբորդութիւնը միւսներից: Քանի օրեր չանցած մենք արդէն հարազատ ընկերներ էինք դարձել միմեանց համար: Այս շաբաթավերջին այդ նոյն ընկերներով դարձեալ հաւաքուելու ենք եւ հաւատում եմ որ Ֆորումի ընթացքին ձեւաւորուած այս ընկերութիւնը յարատեւ պիտի լինի:
Ճամբորդութեանս անմոռանալի ձեռքբերումներից էր նաեւ տեսնել հայրենիքս, որի մասին լսել էի իմ ծնողներից ողջ կեանքիս ընթացքում: Երեւանը հրաշալի էր իր գեղեցկութեամբ, իր հնադարեան մշակոյթով ու միաժամանակ նորարարութեամբ: Հայկական բնաշխարհի գեղեցկութիւնը կարելի չէ բացատրել բառերով: Արագածից Գառնի ամէն կողմ հիասքանչ էր տեսարանը: Յաճախ մենք մոռանում ենք մեր երկարաշունչ պատմութեան մասին եւ չենք գիտակցում նրա խորքը մինչեւ որ առիթն ենք ունենում տեսնելու մեր դարերով կանգուն եկեղեցիները: Այս ճամբորդութիւնից յետոյ Հայոց պատմութիւնը սովորելու եւ սերտելու ծարաւն եմ զգում:
Դարձեալ ուզում եմ յայտնել երախտագիտութիւնս ինձ ընծայուած այս առիթի համար: Խոստանում եմ իմ կուտակած փորձառութիւնների մասին պատմել իմ երիտասրդ սերնդակիցներին եւ փոխանցել նրանց այն ինչ ես բախտն ունեցայ ստանալու Համազգայինի ֆորումին մասնակցելու շնորհիւ:
Յարգանօք՝
Սեպուհ Մկրտիչեան