Արցախ
19 Յունիս 2024-ին, Համազգայինի Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ Արցախի Ծիլ տիկնիկային ստուդիան Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում էր։
Արցախից տեղահանուած մանուկների համար ցուցադրուեց «Երեք խոզուկները» տիկնիկային ներկայացումը։
Մանուկներն անչափ տպաւորուած էին եւ ոգեւորուած։
Շնորհակալ ենք ՀՕՄ-ի Կենտրոնական վարչութեանը ներկայացման կեանքի կոչմանը սիրուն տիկնիկների նուիրատուութեան համար։