Ռուսիա

Ցանկալի արդիւնքի հասնելու ճանապարհին, անգամ եղանակային անբարենպաստ պայմանները արգելք չեն, եւ 6 Ապրիլ 2025-ի առաւօտեան, Մոսկուայի մարզում մոլեգնող ձնաբուքը եւս չէր կարող խանգարել Համազգայինի ՌԴ կառոյցի հերթական կիրակնօրեայ դպրոցի բացմանը։
Развилка և совхоз им. Ленина թաղամասերի, մեր ակնկալուող դպրոցի տարածքի հետ կապուած հարցը վերջապէս վճռուեց, եւ այսուհետ, իւրաքանչիւր Կիրակի օր, посёлок Совхоза имени Ленина, 25 հասցէում, կը գործի Համազգայինի ՌԴ կառոյցի, Յովհաննէս Թումանեանի անուան Հայկական կիրակնօրեայ դպրոցը։
Սիրով սպասում ենք...
Մանրամասների համար կարող էք զանգահարել հետեւեալ հեռախօսահամարով'
8 9686544459