Ռուսիա

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Ռուսաստանի կառոյցը, իր կրթական ծրագրի շրջանակներում նախաձեռնել է հայկական կիրակնօրեայ դպրոցի հիմնադրում Ձեր շրջանում։
Мкр. Родники թաղամասում, 2022 Հոկտեմբերից սկսած կը գործի Համազգայինի նորաբաց դպրոցը, որտեղ կարող են ուսանել 5-ից 14 տարեկան Ձեր երեխաները՝ ըստ տարիքային խմբերի եւ հայոց լեզուի իմացութեան մակարդակի։
Պարապմունքները անց են կացուելու իւրաքանչիւր կիրակի։
Դասապրոցեսը կազմակերպելու են փորձառու մանկավարժներ՝ ժամանակակից, կահաւորուած դասասենեակներում։
Մանրամասների համար կարող էք զանգահարել հետեւեալ հեռախօսահամարով՝
+7 963 699 22 21։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Ռուսաստանի կառոյցի տեղեկատուական ծառայութիւն.