Հայաստան

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան նախաձեռնութեամբ շարունակւում է «Համազգայինը՝ Արցախի մանուկների կողքին» ծրագիրը, որն արդէն երեք տարի է իրականացւում էր Արցախում՝ Համազգայինի Արցախի գրասենեակի կողմից։ Ծրագիրն այսօր վերսկսուել է Մայր Հայաստանում։
Նախաձեռնութեան շրջանակում Արցախի «Ծիլ» տիկնիկային ստուդիան պարբերաբար հանդիպումներ է ունենում Գիւմրիում ապաստանած Արցախի մանուկների հետ եւ կազմակերպում թատերական հանդիպումներ։
5 Նոյեմբեր 2023-ին, Գիւմրիի «Շիրվանեան» կենտրոնում կայացաւ հերթական հանդիպումը, որի ընթացքում տիկնիկավար եւ տիկնիկային ստուդիայի ղեկավար Արմէն Գաբրիէլեանը երեխաների համար հետաքրքիր ժամանց ապահովեց։ Նրանք պատրաստեցին թղթէ ինտերակտիւ տիկնիկներ, արցախեան բարբառով խաղ ստեղծեցին, ինչպէս նաեւ բեմադրեցին արցախեան հեքիաթ։