Հայերէնի ուսուցման խնդիրները ռուսախօս միջավայրում, ուսումնական ձեռնարկները եւ մայրենիի դասաւանդման մեթոտներն ու առանձնայատկութիւնները, Հայոց Լեզուի եւ Հայ Մշակոյթի ուսումնասիրութեան ու տարածման հարցերը, Մոսկուայի եւ մարզերի հայաշատ թաղամասերում այս տարի հիմնուած Համազգայինի կիրակնօրեայ դպրոցներին առնչուող կազմակերպական եւ տարաբնոյթ այլ հարցերի քննարկումները անհրաժեշտ են ոչ միայն նախանշուած ծրագրերի եւ անելիքների համակարգման առումով, այլ նաեւ շատ կարեւոր են արդէն մի քանի տարի գործող դպրոցների յաջողուած փորձը նոր դպրոցներում ներդնելու համատեքստում։։
Համազգայինի ՌԴ կառոյցի արդէն գործող դպրոցներին 1 Հոկտեմբեր 2024-ին աւելացաւ եւս մէկ նոր դպրոց՝ Новая звезда (Коммунарка) ((NOVAYA ZVIZDA.""KOMUNARKA" թաղամասում, իսկ Նոյեմբերի 1-ից կը գործեն եւս երկու նոր դպրոցներ՝ Южное Бутово եւ Развилка ((YOUJNOYE BUTOVO & RAZVILKA)) թաղամասերում։
Ուծացման վտանգին դիմակայելու, ՌԴ-ում բնակող մեր երեխաներին իրեն արմատներից չկտրուելու, Հայ ժողովրդի ստեղծած մշակութային ժառանգութեանը նրանց ծանօթացնելու եւ մեր Լեզուն ու Ազգային աւանդոյթները Սփիւռքում պահպանելու Համազգայինի մօտ մէկդարեայ ճանապարհը՝ Լոյսով Լոյսին նշանաբանով, սիրով, նուիրուածութեամբ եւ ամենայն հոգածութեամբ շարունակում են իրականացնել Համազգայինի ՌԴ կառոյցի պատասխանատուները եւ նուիրեալ ուսուցիչները...