Ռուսիա

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան ՌԴ կառոյցի, Վոլոկոլամսկ քաղաքի Ռազմիկ Դաւոյեանի անուան հայկական կիրակնօրեայ դպրոցի պարախումբը, Ամանորի նախաշեմին, արձանագրեց հերթական կարեւոր յաղթանակը՝ Դեկտեմբերի 24-ին Մոսկուայում կայացած հայկական ժողովրդական պարի ԱՐԵՒԻԿ մրցոյթ-փառատօնում արժանանալով Առաջին աստիճանի դիպլոմի։
Պարուսոյց Մարինէ Գաբրիէլեանի ղեկավարութեամբ գործող պարախումբը ներկայացրեց ՆԱԶԱՆԻ պարը, երաժշտութեան հեղինակ՝ Սայաթ-Նովա, գործիքաւորումը՝ Արա Գէորգեանի։
Սիրով շնորհաւորում ենք Համազգայինի պարախումբի մեր հրաշք դստրիկներին՝ մաղթելով մեծ բեմեր եւ բազում յաջողութիւններ...