Հայ մեծանուն բանաստեղծ Համօ Սահեանի ծննդեան 110-ամեակի կապակցութեամբ Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Երեւանի գրասենեակի նախաձեռնութեամբ Սիւնիքի մարզի Լոր գիւղում կայացաւ գրական ցերեկոյթ։ Ցերեկոյթի վայրը բանաստեղծի տուն-թանգարանն էր, որտեղ հիւրերին դիմաւորեց եւ ողջոյնի խօսք ասաց թանգարանի տնօրէն Քնքուշ Յարութիւնեանը։
Գրական ցերեկոյթին Համազգայինի Կենտրոնական վարչութեան կողմից խօսք ասաց ԿՎ անդամ, գրող, հրապարակախօս Արտաշէս Շահբազեանը։
Ներկաներն առիթ ունեցան կիսուելու Սահեանի գրականութեան մասին իրենց մտորումներով եւ սրտի խօսքով։
Խօսք ասացին Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռուզան Առաքելեանը, բանասիրական գիտութիւնների դոկտոր, պրոֆեսոր Դաւիթ Գասպարեանը, բանասիրական գիտութիւնների թեկնածու, դոցենտ Քնարիկ Աբրահամեանը, բ.գ. թեկնածու, դոցենտ Նոնա Դաւթեանը, բ.գ. թեկնածու Նանար Սիմոնեանը, ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասեանը, Համազգայինի Արցախի գրասենեակի պատասխանատու Հերմինէ Աւագեանը, գրականութեան ուսուցչուհի Անուշ Միքայէլեանը։
Միջոցառման ընթացքում հնչեցին մեծ բանաստեղծի ստեղծագործութիւնների հիմամբ գրուած երգեր` Գարիկ Տէր Ստեփանեանի եւԴիանա Յարութիւնեանի կատարմամբ։
Ցերեկոյթը վարում էր Վահագն Զաքարեանը։
Միջոցառման վերջում Համազգայինի Երեւանի գրասենեակի տնօրէն Ռ. Առաքելեանն անդրադարձաւ սփիւռքահայ ժամանակակից գրողներ Կարօ Արմէնեանի եւ Խաչիկ Տէր Ղուկասեանի` օրերս Երեւանում լոյս տեսած բանաստեղծական ժողովածուներին։ Նշեալ գրքերից նա նուիրեց ներկաներին եւ թանգարանի գրադարանին։