
«Ազդակ» օրաթերթ.- Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան կողմից Երեւանի պետական համալսարանի հետ տարիներ շարունակ իրականացւում են տարբեր կրթական ու գիտական նախաձեռնութիւններ: Կարեւոր ծրագրերից է համագործակցութիւնը համալսարանի սփիւռքագիտութեան ամպիոնի հետ, որտեղ գործող հայագիտութեան բաժնում Համազգայինի հովանաւորութեամբ պատրաստւում են հայագիտութեան ուսուցիչներ` աշխարհի տարբեր ծայրերում գործող հայկական ուսումնական հաստատութիւններում դասաւանդելու համար: Ծրագիրը գործում է 2013 թուականից, իսկ 2014-ին ստորագրուել է համագործակցութեան համաձայնագիր: Սփիւռքից Հայաստան եկող ուսանողները նշեալ բաժնում սովորելու համար միութեան կողմից ստանում են կրթաթոշակ: Համազգայինի կողմից հոգ է տարւում նաեւ նրանց կեցութեան ապահովման համար: Երկու տարի սովորելուց յետոյ ուսանողները ստանում են մագիստրոսի գիտական աստիճան: Այս տարի կ՛ամբողջանա՛յ այս ծրագիրի տասնամեակը:
ԵՊՀ սփիւռքագիտութեան ամպիոնի վարիչ, պատմական գիտութիւնների դոկտոր Արման Եղիազարեանը կիսուեց մեզ հետ այս ծրագրի կարեւորութեան եւ իրականացման նպատակների շուրջ: