
Շրջափակուած Արցախում ամէն օր յաղթահարում ենք տարատեսակ դժուարութիւններ ու միաժամանակ նաեւ շարունակում ենք կրթուել եւ ուսանել՝ հասկանալով, որ մեզ կիրթ եւ գրագէտ սերունդ է հարկաւոր…
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի կողմից բուհ ընդունուողների համար կազմակերպուող հայոց լեզուի գիտելիքների ամրապնդման դասընթացներն ընթանում են բնականոն հունով՝ հաշուի առնելով հովհարային անջատումների գրաֆիկներն ու պարապմունքները համադրելով օրուայ լուսաւոր ժամերի հետ:
Լուսանկարներում Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի «Հայոց լեզու եւ գրականութիւն» խմբերի սաներն են:
Ոսուցչուհիներ՝ Նուարդ Բաղիրեան, Նաիրա Սարգսեան
Շնորհակալ ենք Ստեփանակերտի Մ. Մաշտոցի անուան հանրային գրադարանին եւ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնին՝ մեր դասընթացների համար տաքուկ եւ յարմարաւէտ սրահներ տրամադրելու համար։
Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակ