Լիւսի Թիւթիւնճեան ցուցասրահ
Հայաստան

Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան 95-ամեակի կապակցութեամբ 14 Սեպտեմբեր 2023-ին, Երեւանի ՀԲԸՄ ցուցասրահում բացուեց Համազգայինի «Լիւսի Թիւթիւնճեան» ցուցասրահի հետ տարբեր ժամանակներում համագործակցած նկարիչների ու քանդակագործների հաւաքական ցուցահանդէսը։
Ցուցահանդէսին ներկայացուած էին ինչպէս Մայր Հայաստանից ու Արցախից, այնպէս էլ Սփիւռքից տարբեր արուեստագէտների աշխատանքներ։ Ներկայացուած էին նաեւ ցուցասրահի հետ համագործակցած օտարազգի արուեստագէտների գործեր։
Ցուցահանդէսը կը գործի մինչեւ Սեպտեմբերի 18-ը։
Ցուցահանդէսի մանրամասները՝ լուսանկարներում։