
Հայաստանի գրողների միութեան Շիրակի մարզային բաժանմունքի եւ ընթերցողների համար վերջերս անմիջական կապի եւս մէկ հնարաւորութիւն ստեղծուեց․ նպատակներից մէկը, իրականութիւն դարձած, արդէն դրուել է ընթերցողի սեղանին՝ «Եղեգան փող» հանդէսի տեսքով։ Հանդէսը բովանդակալից եւ ծանրակշիռ է՝ առաջին հերթին բերած գրականութեամբ, ընդգրկուն գաղափարներով, արդիականութեամբ, առաջարկուող նորոյթներով՝ թարգմանական, անտիպ գրականութեան ներդրումով նոյնպէս։Արձակի բաժնում ներկայացուած են նաեւ պատուաւոր հիւրերի /Սպարտակ Ղարաբաղցեան/ եւՍփիւռքի պատուաւոր անդամների /Նեկտար Սիմոնի/ ընտիր պատմուածքները։Պոեզիան ներկայացւում է բանաստեղծական ծաղկաքաղով՝ մաքուր պոեզիայի լաւագոյն նշխարներով։ Տարին յոբելեանական էր Պատուական Ղուկասեանի եւ Կարապետ Յովսէփեանի համար․ ի նշանաւորումն նրանց՝ համապատասխանաբար 90 եւ 100-երորդ տարեդարձի՝ նրանց բանաստեղծական շարքերը եւս ընդգրկուած են հանդէսում: