Արցախ

26 Յուլիս 2021-ին, Համազգային հայ կրթական եւ մշակութային միութեան Արցախի գրասենեակի նախաձեռնութեամբ Աշան գիւղում գործող Համազգայինի ազգային պարի եւ ձեռքի աշխատանքի խմբակների երեխաների համար կազմակերպուեց արշաւ դէպի անտառ։
Բնութեան գրկում երեխաների համար կազմակերպուեցին մի շարք զարգացնող խաղեր։ Թիմերը մասնակցեցին «Գիտունիկներ» մրցոյթին եւ արժանացան պատուոգրերի ու նուէրների։
Երեխաներին ուղեկցում էին Համազգայինի ազգային պարի խմբակի ուսուցիչ Արման Սեւումեանը եւ Համազգայինի Արցախի գրասենեակի տնօրէն Հերմինէ Աւագեանը։
Համազգայինի Արցախի գրասենեակը յատուկ շնորհակալութիւն է յայտնում Աշանի համայնքապետ Արմէն Բալասանեանին տրանսպորտի հարցում օժանդակելու համար։